Ինչու է կորոնավիրուսի նոր շտամը կոչվում «օմիկրոն»
Կորոնավիրուսի նախորդ շտամը կոչվում էր «մյու», և շատ փորձագետներ ենթադրում էին, որ նոր շտամը կստանա «նյու» անունը, բայց դա տեղի չի ունեցել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Corriere della Sera թերթին ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը պատմել է, թե ինչու է կորոնավիրուսի նոր շտամը ստացել «Օմիկրոն» ավանումը։
Նա հիշեցրել է, որ հունական «նյու» տառը, որը անմիջապես հաջորդում է «մյու»-ին, անգլերենից թարգմավում էր «նոր»։
«Անգլախոս աշխարհը կհայտնվեր մի իրավիճակում, երբ նա լսում էր երկու շատ նման հնչյուններ մեկ նախադասության մեջ… մարդը կմտածեր, որ խոսքը ինչ-որ նոր տարբերակի մասին է, և ոչ թե այս տարբերակի անունը», - ասել է Հարիսը:
Հունարեն այբուբենում «նյու»-ին հաջորդում է «քսի»-ն, որը առողջապահության մասնագետները նույնպես որոշել են չօգտագործել շտամների պիտակավորման համար՝«չինական ժողովուրդը շփոթմունքից և անհանգստությունից խուսափելու համար»։
«Սի-ն չափազանց տարածված ազգանուն է։ Եվ մեր կանոնները թելադրում են չօգտագործել բառեր, որոնք կարող են վնասել մշակութային, սոցիալական, ազգային, տարածաշրջանային, մասնագիտական կամ էթնիկ խմբերին», - նշել է Հարիսը։
Օմիկրոն-ը (omicron) հունարեն այբուբենի 15-րդ տառն է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: Կորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն՝ «Օմիկրոն»-ի՝ COVID-19 հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի վերաբերյալ
- Moderna-ն մտադիր է նոր պատվաստանյութ ստեղծել «Օմիկրոն» շտամի համար
- Գերմանիայում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով առաջին վարակման դեպքն է հայտնաբերվել
- ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով