Կանանց ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք կոչումներ պետք է տանք. Աղվան Վարդանյան
«Իհարկե հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել, բայց հայոյանքը քաղաքական վարքագծի նորմ դարձրել է ձեր ներկայացրած քաղաքական մեծամասնությունը, նրա ղեկավարը՝ ատելության խոսքը, բռնության խոսքը ձեր քաղաքական ուժի վարքագիծն է եղել տարիներ շարունակ»,-ԱԺ Պետական-իրավական մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Աղվան Վարդանյանը նման ձևով արձագանքեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, թե արդյոք հայհոյանքը ընդունելի է որպես քաղաքական պայքարի միջոց:
«Այնքան հայհոյանքներ, որքան անձամբ ես լսել եմ, տեսել ու արձանագրել, ուղղակի կարդալով երկու բառ, ասել եմ ՝ անասուն ու անցել եմ, չեմ էլ արձագանքել, այս մասին եմ խոսում»,- նկատեց Աղվան Վարդնայնաը:
Դիմելով Վլադիմիր Վարդանյանին՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ինքն անձամբ ներկա է եղել ԱԺ նիստերին, որտեղ իր ներկայացրած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները դահլիճում վերջին սեռական բնույթի հայհոյանքներն են արձակել ընդդիմադիրենրի նկատմամաբ, որտեղ կային առնվազն 30 կանայք, աղջիկներ:
«Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գամ, որով առաջարկեի ընդհանրապես հանրային վայերերում, ԱԺ դահլիճում և միջանցքներում, բաց տարածքներում կանանց ներակյությամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք կոչումներ տայինք, ոչ ասունի ինչ-որ մի դիպլոմ սարքեինք, տայինք և հանրային հեռուստատեսութամբ էլ նրանց անունները պարգևենրով հրապարակեինք»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը չընդունեց պատգամավորի այն մոտեցումը, որ կանանց ներկայությամբ հայհոյելն անընդունելի է, իսկ տղամարդկանց ներկայությամբ ընդունելի:
Նա նկատեց, որ երբ Վլադիմիր Վարդանյանը խոսում է հայհոյանքի մասին, այն հերթական անգամ փաստում է իշխող ուժի ներկայացուցչի խոսքի և գործի գերհակասության մասին:
Վլադիմիր Վարդևանյանն էլ պնդեց, որ Աղվան Վարդանյանը բերել է մի նախագիծ, որով ուզում է չեղարկել հայհոյանքի դեմ պայքարող օրենքի դրույթը:
Աղվան Վարդանյանը, ներկայացնելով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, շեշտեց, որ 2021թ. հուլիսի 30-ին հապճեպ ընդունել է օրենք, որով քրեկանացրել է վիրավորանքը, ծանր վիրավորանքը և զրպարտությունը որը խորը հակասություն ունի Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի հետ:
Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ օրենքի այդ փոփոխությունը ներկայացվել է նաև ՍԴ:
Աղվան Վարդանյանը առաջարկում է չեղարկել հուլիսի 30-ի ընդունած փոփոխությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին