Բարբադոսը դարձել է հանրապետություն
Կարիբյան ծովի Բարբադոս կղզի նահանգը երեքշաբթի պաշտոնապես դարձել է հանրապետություն։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն այլևս չի լինի Կարիբյան պետության ղեկավար։ Երկրի նախագահն է Սանդրա Մեյսոնը, ով ընտրվել էր հոկտեմբերին։
Ըստ գործակալության, արարողությունը հեռարձակվել է Բարբադոսի կառավարության կայքում։
Արարողության հյուրն է եղել բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի արքայազն Չարլզը, ով կիրակի օրն է ժամանել Բարբադոս։
«Ես երդվում եմ հավատարիմ լինել Բարբադոսին, օրենքին համապատասխան։ Ես ազնվորեն ծառայելու եմ Բարբադոսին որպես նախագահ: Աստված օգնական ինձ», - ասել է Մեյսոնը իր երդմնակալության ելույթի ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին