Մինչև հիմա չենք ծանոթացել Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգին. Գեղամ Մանուկյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե երբ է քննարկվելու Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը:
«Հանձնաժողովի նախագահի կողմից սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկիզբ հարց բարձրացվեց, որ Զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգն ինչ-որ կերպ քննարկվի հանձնաժողովում: Հասնում ենք դեկտեմբերին, պարբերաբար Հայաստանի բարձրաստիճան իշխանությունների, պաշտպանության նախարարի կողմից խոսվում են բարեփոխումների հայեցակարգի մասին, մինչև հիմա հանձնաժողովը զրկված է որևէ հնարավորությունից ծանոթանալու այդ հայեցակարգին, մասնակցելու քննարկումներին:
Ե՞րբ հանձնաժողովի նիստերի օրակարգում կընդգրվի բարեփոխումների հայեցակարգը քննարկելու հարց»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ զրկանքների մեջ որևէ մեկը թույլ չի տա մնաք, բոլորս մնանք և պաշտպանության նախարարության հետ քննարկենք, կորոշենք, թե երբ ենք այդ հայեցակարգի շուրջ քննարկում կազմակերպում և ինչ ձևաչափով»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին