Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին
ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ վճիռը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակված է դատարանի պաշտոնական էջում։
«Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15։00-ին, որի ընթացքում դատարանի նախագահը կհրապարակի որոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նիստը կանցկացվի մեծ դահլիճում։ Դիվանագիտական ներկայացուցչությունների անդամները, լրատվամիջոցները և հանրությունը նիստին կկարողանան հետևել ուղիղ հեռարձակման միջոցով։
Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:
«Հայցով Հայաստանը փորձում է կանխել և շտկել վայրագությունների, ատելության ցիկլը` կատարված ընդդեմ էթնիկ հայերի, Հայաստանը փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները»,- ասել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով որոշումը խոստացել են հրապարակել հնարավորինս շուտ
- Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
- Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր փաստեր է ներկայացրել ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան