Չինաստանում ավելի քան 1,1 միլիարդ մարդ ավարտել է COVID-19-ի ամբողջական պատվաստումը
Չինաստանում ավելի քան 1,1 միլիարդ մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական կոմիտեի խոսնակ Մի Ֆենգը։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Նոյեմբերի 29-ի դրությամբ Չինաստանը 2,49 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ է ընդունել COVID-19-ի դեմ , իսկ ամբողջական պատվաստումներն ավարտած մարդկանց թիվը գերազանցել է 1,1 միլիարդը՝ հասնելով 1,110,506,000-ի», - ասել է Մի Ֆենգը:
Չժոնգ Նանշանը, Չինաստանի շնչառական հիվանդությունների առաջատար մասնագետը, ավելի վաղ հայտարարել էր, որ ՉԺՀ-ն նախատեսում է մինչև տարեվերջ պատվաստել բնակչության 80%-ին կորոնավիրուսի դեմ։
Վերջին մարդահամարի տվյալներով՝ մայրցամաքային Չինաստանում ապրում է ավելի քան 1,4 միլիարդ մարդ:
Չինաստանի իշխանությունները նախկինում հաստատել են զանգվածային օգտագործման չորս պատվաստանյութ, այդ թվում՝ երեք անակտիվացված պատվաստանյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի