Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 20 երկրներում
Փորձագետները դեռ չեն որոշել, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսի նոր շտամը, սակայն այն ակտիվորեն տարածվում է։ Այս մասին գրում է «Корреспондент»-ը՝ նշելով, որ մի քանի օրում այն տարածվել է մի շարք եվրոպական և ասիական երկրներում:
Այսպիսով, ընդամենը մեկ օրվա ընթացքում «Օմիկրոն»-ի առաջին դեպքերը գրանցվել են Իսպանիայում, Ավստրիայում, Ճապոնիայում, Ռեյունիոն կղզում, որը Ֆրանսիայի անդրծովյան շրջանն է։
Ավելի վաղ նոր շտամով վարակման դեպքեր հայտնաբերվել էին Ավստրալիայում, Բելգիայում, Բոտսվանայում, Կանադայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հոնկոնգում, Իսրայելում, Իտալիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, ՀԱՀ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում:
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում
- Իտալիայում օմիքրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել է չորսի
- Նիդերլանդներում Օմիկրոնով վարակվել է 13 քաղաքացի
- Պորտուգալիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման 13 դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան