«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի հարազատները սպասել են որոշման կայացման,սակայն այդպես էլ չի կայացվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավիթ Տոնոյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասով դատաքննության ժամանակ դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տոնոյանի կալանքի ժամկետը լրանում էր նոյեմբերի 29-ին, և դատարանն այդ օրը պետք է քններ և որոշեր՝ ԱԱԾ-ի միջնորդած կալանքը երկու ամսով երկարաձգում է, թե ազատ է արձակում: Դատարանը, սակայն, կասկածելի կերպով Տոնոյանի կալանքի հարցը քննեց նոյեմբերի 24-ին, որից հետո՝ 25-ին, և շարունակեց 26-ին, ապա գնաց որոշում կայացնելու:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Տոնոյանի հարազատները 26-ին սպասել են որոշման, սակայն որոշումը այդպես էլ չի կայացվել: Դատական համակարգից լուրեր են հասցրել հարազատներին, որ Տոնոյանի կալանքի երկարացման հարցը պարզ կլինի վարչապետի՝ Սոչի այցի ավարտից հետո: Արդյունքում վարչապետի՝ Հայաստան վերադառնալուց հետո՝ նոյեմբերի 27-ին, զարմանալի զուգադիպությամբ դատարանը վճռեց Դավիթ Տոոյանին ևս երկու ամիս թողնել կալանքի տակ: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով: ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան