«Հրապարակ». Թեկնածուն չի փոխվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստը կգումարի` կրկին հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցով։ Այս անգամ ևս, ինչպես նախորդ 13 անգամները, ընդդիմությունը կներկայացնի Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Օրակարգում այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ինչ-որ համաձայնագիր վավերացնելու մասին հարցը, նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որը զեկուցելու է Անահիտ Ավանեսյանը։
Արթուր Ղազինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կմասնակցի նիստին, բայց ոչ իր հարցի քննարկմանը։ Ամենայն հավանականությամբ, իր հարցի ժամանակ դահլիճում չի լինի։ Ի դեպ, այս անգամ «Հայաստան» խմբակցությունն իր գրության մեջ ամրագրել է, որ թեկնածուն մնում է անփոփոխ, մինչև հանձնաժողովը դրա վերաբերյալ համապատասխան որոշում չկայացնի։ Դրան միացել է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան