«Հրապարակ». Նախագահ Արմեն Սարգսյանը պահանջեց, բայց ձայն բարբառո հանապատի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ ամիս առաջ պատգամավորների 1/4-ի պահանջով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և ՀՀ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում, և նիստեր չէին հրավիրվում։ Երեկ ԱԺ խոսնակը հաստատել է կազմը։ Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Կազմում են ՔՊ-ականներ Գևորգ Պապոյանը, Բաբկեն Թունյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սերգեյ Բագրատյանը, «Հայաստան»-ից՝ Էլինար Վարդանյանը, Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք. խոսքը պատերազմի օրերին հավաքագրված 52 միլիարդից ավելիի մասին է, որը փոխանցվել է կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները քննադատություններ հնչեցրին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, պահանջեց, որ ծախսերի հստակ և թափանցիկ հաշվետվություն ներկայացվի, սակայն ձայն բարբառո հանապատի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան