Ստամբուլի օդանավակայաններում դադարեցվել են թռիչքները
Ստամբուլի օդանավակայանները դադարեցրել են թռիչքների ընդունումն ու ճանապարհումը սաստիկ քամիների պատճառով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով տեղական ավիաընկերություններին։
«Ներկայումս ուժեղ քամու պատճառով դադարեցվել է ուղևորների գրանցումը Ստամբուլից մեկնող թռիչքների համար: Ինչ վերաբերում է օդում գտնվող օդանավերին, գնահատվում է դրանք այլ օդանավակայաններ վերաուղղորդելու հնարավորությունը», - ասել է ավիաընկերության խոսնակը։
Թուրքական ավիաուղիների խոսնակ Յահյա Ուստյունը Twitter-ում ուղևորներին խորհուրդ է տվել ճշտել թռիչքի մասին տեղեկությունները ավիաընկերության կայքում կամ զանգերի կենտրոնում։