Լիոնել Մեսսին 7-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»
Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, որը տրվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին: «Ոսկե գնդակը» ստացել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Այսպիսով 37-ամյա ֆուտբոլիստը յոթերերոդ անգամ արժանացել է այդ մրցանակին:
«Լավագույն երիտասարդ խաղացողն է «Բարսելոնայից» Պեդրին: «Տարվա լավագույն հարձակվող» մրցանակին արժանացել է «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Լիոնել Մեսսին քվեարկության արդյունքում ստացել է 613 միավոր, Լևանդովսկին՝ 580 միավոր, այսինքն նա երկրորդն էր քվեարկության արդյունքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան