Քաբուլից Ռուսաստան են տարվելու շուրջ հարյուր աֆղանցի ուսանողներ
Դեկտեմբերի 1-ից նախատեսվում է մոտ 100 աֆղանցի ուսանողների դուրս բերել Քաբուլից, ընդհանուր առմամբ Աֆղանստանում են մնում ռուսական անձնագրեր ունեցող մի քանի հարյուր մարդ: Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Աֆղանստանի սփյուռքի կենտրոնի նախագահ Գուլամ Մոհամմադ Ջալալը։
«Դեկտեմբերի 1-ից նախատեսվում է Աֆղանստան մարդասիրական օգնություն ուղարկելու երկրորդ փուլը։ ՌԴ են գալու նաև ուսանողներ՝ հիմնականում Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք գտնվում են Աֆղանստանում։
Իմ տեղեկություններով՝ ներկայումս հիմնականում ուսանողներ են գալու, որովհետև իրավիճակը այնտեղ կայունացել է, և ՌԴ քաղաքացիներն առայժմ ձեռնպահ են մնում գալ, քանի որ նրանց ընտանիքները մնում են դեռ այնտեղ։ Ուստի ճնշող մեծամասնությունը լինելու են աֆղան ուսանողները։ Մեր հաշվարկներով նրանք կլինեն մոտ 100-ը»,- ասել է Ղուլամ Մոհամմադ Ջալալը։