Տիգրան Աբրահամյան. Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նույնիսկ վերջին ադրբեջանական ագրեսիայից, կորցրած տարածքներից ու 32 գերեվարվածների և 6 զոհերի միջադեպից հետո էլ իշխանությունը չսթափվեց։
Հենց իրադրությունը կայունացավ, իշխանությունը կրկին կենտրոնացել է իր իշխանության ամրապնդմանն ուղղված գործողություններին։
Սրանց նպատակը ոչ թե նոր ագրեսիան կանխելն է, այլ յուրաքանչյուր դեպքում պատասխանատու «նշանակելը»։
Մի դեպքում դա զինվորն է, մյուսում՝ հրամանատարը, իսկ ընդդիմությունը բոլոր դեպքերում մշտական «պատասխանատու է»։
Թրենդային «մեղավորներից» ՌԴ-ն, որի «մեղսակցությունը» ըստ անհրաժեշտության օգտագործվում է, իսկ ՀԱՊԿ-ին «կախաղանային դաշտ» բերելն արդեն մոդայիկ էլ չէ։
Մարտական դիրքերը պատշաճ կահավորվածության և տեխնիկական հագեցվածության մակարդակի բերելու ու հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար լուրջ ռեսուրս չի դրվում, իսկ տեղեկատվական ահաբեկչության և բռնաճնշումների պետական մեքենայի համար գումարներ միշտ էլ գտնվում են։
Սրանց խոստացած անփառունակ ապագան էլ սա է»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա
- Տիգրան Աբրահամյան. Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ
- Տիգրան Աբրահամյան. Սա հստակ քաղաքականություն է, որի նպատակն է «ձեռք քաշել» Արցախի հետ կապված պատասխանատվությունից
- Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը հանրությանն ուղերձ է փոխանցում առ այն, որ մտադիր չէ զբաղվել ՀՀ իրական առաջնահերթություններով
- Տիգրան Աբրահամյան. Շանտաժի, սպառնալիքի լեզվով նախագահի վրա ազդելու որևէ հնարավորություն չկա
- Տիգրան Աբրահամյան. Բոլորը հասկացել են, թե ովքեր են Հայաստանում իշխանություն զբաղեցնողները
- Տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին. Տիգրան Աբրահամյան
- Իշխանությունը մեծ ջանքեր է գործադրում ՀՀ տարածքների օկուպացիայի թեման 2-3-րդ պլան մղի. Տիգրան Աբրահամյան
- Չկրակելու հրամանի մասին. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Չեմ հասկանում «սլիվով» զոհերի թիվ հրապարակելը