Կենտուկիից լրագրողը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկ
Կենտուկիի լրագրող Էլ Սմիթը ճանաչվել է «Միսս ԱՄՆ-2021» մրցույթի հաղթող և այժմ երկիրը կներկայացնի «Միսս Տիեզերք-2021» մրցույթում։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով CNN-ին։
Սմիթն ավարտել է Կենտուկիի համալսարանը 2020 թվականին հեռուստատեսության, ռադիոյի և ինտերնետային լրագրության ոլորտում: Այժմ Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ աղջիկը դարձել է տեղական ամերիկյան WHAS11 հեռուստաալիքի թղթակիցը, որը հեռարձակվում է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում:
Դեկտեմբերի 12-ին լրագրողը կներկայացնի Միացյալ Նահանգները «Միսս Տիեզերք 2021» միջազգային մրցույթում, որը կանցկացվի Իսրայելում։