Լիպարիտ Սիմոնյան. ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ
Դատավոր Զարուհի Նախշքարյանին ԲԴԽ կողմից խիստ նկատողություն հայտարարելը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի տպավորությամբ քաղաքական երանգ է պարունակում։
«Գիտեք, ես ներկա եմ եղել նիստին։ Զարուհի Նախշքարյանին խիստ նկատողություն տալն իր մեջ քաղաքական բան է պարունակում, քանի որ կապված է եղել վարչապետի ընտանիքի հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Նա նշեց, քաղաքացիական օրենսգրքի մասնագետ չէ, սակայն ինչքանով որ տիրապետում է, ակնհայտ է՝ Զարուհի Նախշքարյանը թույլ չի տվել այնպիսի խախտում, որպեսզի նրան հայտարարվի խիստ նկատողություն։
«Տվյալ դեպքում ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ»,- նշեց Սիմոնյանը։
Փաստաբանն ասաց, որ նիստին ներկա է եղել և այդպիսով իր աջակցությունն է հայտնել դատավոր Նախշքարյանին։
«Այն գործերով, որը համարում ենք անհիմն հետապնդում դատավորների նկատմամբ, ֆիզիկական ներկայությամբ մեր աջակցությունն ենք հայտնում նրանց։ Հետագայում կարելի է քննարկել, թե ինչ գործուն քայլեր կարելի է ձեռնարկել նման դեպքերը կանխելու համար»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ երկու կարգապահական վարույթներից մեկով մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը, իսկ մյուսով՝ «Իկրայի գործով» կիրառեց խիստ նկատողություն։
«Մենք համարում ենք, որ դատավոր Նախշքարյանի նկատմամբ իրականացվում է խտրական բնույթի «կարգապահական հետապնդում»՝ պայմանավորված իշխող քաղաքական ուժի ղեկավարին առնչվող «իկրայի գործով» նրան ոչ հաճո վճիռ կայացնելով։ Մեր հիմնավորումներն այնքան ծանրակշիռ են, որ մենք չենք կասկածում միջազգային ատյաններում արդարության վերականգնմանը»,- նշել էր Նախշքարյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Շատ փաստաբաններ Նախշքարյանին հայտարարված խիստ նկատողությունը պայմանավորել են նրա պես օբյեկտիվ դատավորներից ազատվելու իշխանության ցանկությամբ։
«Որքան էլ ցավալի է` սպասելի էր: Դե մարդ կա` շատ է սիրում վնգստացող դատավորներին, և փորձում է ազատվել հակառակ տեսակից»,-Նախշքարյանի գրառման ներքո մեկնաբանել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
«էս երկրից ուրիշ բան սպասելի էլ չէր... իրականությունը գնալով զզվելի եւ անտանելի է դառնում։ Նախշքարյան ջան, ես հո լավ գիտեմ ինչքան ուժեղ ու հզոր մարդ եք, պինդ եղեք! Սա էլ կանցնի, էսպես չի մնա»,- գրել է փաստաբան Տաթևիկ Բուջաթյանը։
Որոշման առնչությամբ բումերանգի էֆեկտի մասին հիշեցրել են փաստաբաններ Գայանե Պապոյանն, Միքայել Շխիմյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին Արդարադատության նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական «Իկրայի գործի» շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- Զարուհի Նախշքարյանի գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց
- ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի գործով դատական նիստը հետաձգվել է
- ԲԴԽ անդամներից Ստեփան Միքայելյանը չի մասնակցի Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ վարույթի քննությանը
- «Զարուհի Նախշքարյանին ԱՆ-ն մեղադրում է, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող գործի շրջանակում ինքնաբացարկ չի հայտնել»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին