Առաջին ալիքը վերսկսում է «Поле чудес»-ը նոր ձևաչափով
Ռուսական «Առաջին ալիքը» որոշում է կայացրել փակել «Поле чудес» շոուն և այն վերաթողարկել արդեն նոր ձևաչափով, հայտնում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի մամուլի ծառայությանը։
«Առաջին ալիքը» որոշում է կայացրել չերկարացնել պայմանագիրը նախագիծն արտադրող «ВИД» հեռուստաընկերության հետ՝ պայմանավորված փոփոխված պայմաններով նոր պայմանագիր կնքելու աննպատակահարմարությամբ։
«Մենք շնորհակալ ենք գործընկերներին երկար տարիների արգասաբեր աշխատանքի և համատեղ նախագծերի համար, որոնք մտել են հայրենական հեռուստատեսության պատմության մեջ»,- նշել է մամուլի ծառայությունը։
«2022թ․-ի հունվարին «Առաջին ալիքի» եթերում, ինչպես միշտ, ուրբաթ օրերին, կթողարկվի «Наше Поле Чудес» շոուն Լեոնիդ Յակուբովիչի մասնակցությամբ»,- հայտարարել է «Առաջին ալիքը»։