Էրդողան. Լուծվել է Իգդիր-Նախիջևան-Հայաստան երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը
«Արաքս գետի երկայնքով երկաթուղու և ճանապարհի կառուցման հարցը լուծվել է»։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Օրակարգում ավտոճանապարհի կառուցումն է, որի մի մասը կանցի Հայաստանի տարածքով ու կհասնի մինչև Իգդիր»,- ասել է նա։
Էրդողանը խոսել է նաև Հարավային Կովկասում երկխոսության 3 + 3 հարթակ ձևավորելու թուրքական կողմի նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն կօգնի տարածաշրջանում խաղաղության հասնելուն։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին