Այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի հանրային սննդի օբյեկտներին. Ավանեսյան
«Սա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են թե տրանսպորտից, թե սննդի վայրերից օգտվելու ժամանակ հավաստելու պատվաստված լինելու հանգամանքը կամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիները մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնությանը:
Նրա խոսքով, կովիդն անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ առողջապահական, տնտեսական համակարգերի վրա և իրենց կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված են Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճակարակային իրավիճակը կառավարելիի շրջանից դուրս չգալուն՝ չունենալու մարդկային, նաև տնտեսական կորուստներ:
Ա. Ավանեսյանը նաև նշեց, որ դիմակներ դնելու պահանջը պահպանվում, ակտուալ է:
Նախարարն ասաց, որ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի. «Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան