Անի Խաչատրյանը՝ փոխքաղաքապետին. Երևանը քանդում եք՝ վերածելով պիվնոյների, ամոթ
«Ո՞վ է իրեն իրավունք վերապահել Երևանի քաղաքապետարանում, միաձայն որոշում կայացրել ու թույլ տվել Տիգրան Մեծ 53/1Ա հասցեում այդ հրաշք լողավազանը քանդեն»,-Երևանի ավագանու ընթացող նիստում հարց ուղղեց ավագանու անդամ Անի Խաչատրյանը։
Նա քաղաքապետի տեղեկալ Հ. Սարգսյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է դրել ստորագրություն այդ որոշման ներքո, պետք չէ՞ր այդ հարցում ավագանու համաձայնությունը։
«Չասեք, որ կա քաղաքացիների համաձայնությունը։ Չկա նման ընթացակարգ,։ Ո՞վ է իրեն թույլ տվել Երևանի ամենագեղեցիկ լողավազաներից մեկի քանդման թույլտվություն տալ, այդ լողավազանը վերացնելու ու երևի տեղը պիվնոյներ ու վետեռոկներ սարքելու որոշում տալ։ Ո՞վ է, ներողություն, այդ անբարոյական ստորագրությունը դնողը»,-ասաց Անի Խաչատրյանը։
Մարությանի տեղակալ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հարցի համար, խնդրեց անհարգալից գնահատականներ չտալ։
«Ես կարծում եմ, որ տարբեր հիմնավորումներ կան, բայց դա օրակարգի հետ ընդհանրապես կապ չունի։ Մենք ունենք մտքերի փոխանակություն, այդ ժամանակ կքննարկենք հարցը»,-ասաց Սարգսյանը։
«Դե պարզ է, որովհետև քաղաքը քանդում եք՝ վերածելով պիվնոյների։ Դա էլ գիտենք, որ բնակելի շենքի դիմացի լողավազանը պիվնոյի է վերածվելու։ Ամոթ»,-ասաց Անի Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այդ լողավազանի քանդման մասին առաջինն ահազանգել էր Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին