«Ապրելու երկիր»-ի ընտրացուցակը Ջերմուկում գրեթե դատարկ է մնացել
Ջերմուկի ՏԻՄ ընտրությունների մասնակից «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի թեկնածուների գերակշոռղ մասը՝ ավելի քան 58 տոկոսն ինքնաբցարկ են հայտնել։
ԱԵԿ-ի ընտրացուցակը գլխավորում է Սյուզաննա Ավետիսյանը։ Ընտրացուցակում 12 թեկնածու կա, որից 7-ն ինքաբացարկ են հայտնել։
Ջերմուկում ընտրություններին մասնակցում են նաև ՔՊ-ն ու «Մեր համայնքը»-ը կուսակցությունների դաշինքը։
Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններում էլ ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվով առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է։
Դեկտեմբերի 5-ին խոշորացվող 37 փնջերում նախատեսված են համամսանական կարգով ՏԻՄ ընտրություններ։ Թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետը լրանում է նոյեմբերի 25-ին ժամը 18.00-ին։ Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է նոյեմբերի 10-ին, կավարտվի դեկտեմբերի 3-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր»-ը Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է կին թեկնածուի
- Ինքնաբացարկ հայտնած թեկնածուների թվով «Ապրելու երկիր»-ն առաջինն է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում