ՔՊ-ականները կրկին դեմ քվեարկեցին Արթուր Ղազինյանի թեկնածությանը
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ պաշտոնում «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Սա արդեն 14-րդ առաջադրումն է:
Նախորդ անգամները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները դեմ էին քվեարկել Արթուր Ղազինյանի թեկնածությանը:
«Արդեն 14-րդ անգամ է կարծես այս հարցն արծարծվում: Որպես «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու, դիրքորոշում եմ հայտնել, որ օրակարգին ըստ էության և բովանդակային անդրադառնալու հարկ կլինի այն ժամանակ, երբ իշխող մեծամասնությունը կփոխի իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Կարծես դիրքորոշումը չի փոխվել, չի էլ փոխվելու»,- ասաց Ա. Ղազինյանը:
Նրա խոսքով, առանց հիմնական զեկուցողի ներկայության և թեկնածուի ներկայության, ընթացակարգի պահպանումը խախտվում է, այդ պարագայում քվեարկություններն իրավազոր չեն. «Դուք պետք է նիստը հետաձգեք, մինչև գա հիմնական զեկուցողը կամ թեկնածուն: Զեկուցողը ներկայացում է խմբակցությունը: Խմբակցությունն այս պահին չի մասնակցում, լքում ենք նիստերի դահլիճը: Շարունակեք քննարկել, ձեր մոտ լավ ստացվում է»:
Այս խոսքերից հետո հանձնաժողովի ընդդիմադիր անդամները հեռացան սենյակից:
Այս անգամ ՔՊ-ական պատգամավորները ևս դեմ քվեարկեցին:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյանը 11-րդ անգամ չընտրվեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում
- ՔՊ-ն 10-րդ անգամ չընտրեց Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին