Մոսկվայում տեղացել է վերջին 69 տարվա ամենաուժեղ անձրևը
Մոսկվայում անցյալ երեկոյից ուժեղ անձրևներ են սկսվել, օդերևութաբաններն ակնկալում են, որ «Բենեդիկտ» ցիկլոնը երեքշաբթի կտարածվի մայրաքաղաքի վրա, որի հետևանքով Մոսկվայում ակնկալվում են ամենաուժեղ տեղումները վերջին 69 տարում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, հղում անելով «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի մասնագետին, Մոսկվայում ակնկալվում է 23 մմ տեղումներ, ինչը կամզում է ամսական նորմայի 40 տոկոսը, այսինքն՝ երկու դույլ ջուր մեկ քառակուսի մետրին:
Օդերևութաբանի խոսքով՝ ինտենսիվ հորդառատ անձրևներ են տեղալու օրվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսին կվերածվեն ձյան տեղումների՝ տեսանելիության վատթարացմամբ մինչև 900 մետրի:
Քաղաքացիներին խորհուրդ են տվել մնալ տներում, իսկ փողոցում քայլելիս չափազանց ուշադիր լինել: