Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ
Չինաստանը ողջունում է Ռուսաստանի գործադրած ջանքերն՝ ուղղված տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը երեքշաբթի կայացած ասուլիսում՝ մեկնաբանելով Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպումը բարձրագույն մակարդալով:
«Չինաստանը ողջունում է ջանքերը, որոնք գորադրում է Ռուսաստանը տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար»,- ասել է չինացի գործիչը:
Ինչպես վերջինս նշել է, Ադրբեջանն ու Հայաստանը բարեկամական գործընկերներ են Չինաստանի համար: «Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ երկու կողմն էլ միմյանց ընդառաջ կգնան, տարաձայնությունները կկարգավորեն երկխեսության և խորհրդակցության եղանակներով և միասին կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- ընդգծել է դիվանագետը: