Պերուում միկրոավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով տասը մարդ է զոհվել
Պերուում միկրոավտոբուսն ընկել է անդունդը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երեխա, ևս 7-ը վիրավորվել են: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով RPP տեղական ռադիոին։
Վթարը տեղի է ունեցել Ամազոնասի շրջանում, երբ միկրոավտոբուսը գնալիս է եղել Չաչապոյաս-Մոյոբամբա երթուղով։
Հրշեջ Պեդրո Ռուիսն ասել է, որ մեքենան ընկել է անդունդը 300 մետր խորությամբ:
«Միկրոավտոբուսն ընկել է 300 մետր խորությամբ անդունդը... տասը մարդ զոհվել է, յոթը ծանր վիրավորվել»,- ասել է Ռուիսը։