Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Սաակաշվիլիի գործով հերթական դատական նիստը
Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 7-ի գործով հերթական դատական նիստը։ Jnews-ի հաղորդմամբ՝ Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը հայտնել է,որ Սաակաշվիլին ևս մասնակցում է նիստին:
«Իրավիճակը քաղաքային դատարանի մոտ լարված է: Առավոտից տեղում մոբիլիզացված են ՆԳՆ ներկայացուցիչներ, հատուկջոկատայիններ: Սաակաշվիլիի աջակիցները հավաքվել են բողոքի ցույցի: Տեղում հավաքվածները դիմադրել են իրավապահ մարմիններին, ինչի հետևանքով նրանց դեմ «պղպեղի սփրեյ» է կիրառվել: Կան վիրավորներ, նաև բերման ենթարկվածներ, չնայած՝ այս պահի դրությամբ նրանց թվի մասին կոնկրետ տեղեկություն չկա:
Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է ցույցի կազմակերպիչներին, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներին, ցույցին բռնի տեսք չտալ ու ապահովել խաղաղ միջավայր՝ դատական գործընթացի համար:
Դատական գործընթացին Սաակաշվիլիի ներկայության հետ կապված հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը: Նա ողջունել է, որ Սաակաշվիլին առաջին անգամ մասնակցում է դատական նիստին:
Սաակաշվիլին մեղադրվում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցուցարարներին զանգվածային ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու և Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի հանցավոր զավթման մեջ»,- նշում է լրատվամիջոցը։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
- Սաակաշվիլին տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ
- Սաակաշվիլին կարող է կոմայի մեջ ընկնել
- Սաակաշվիլին օգնության խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին
- Բժիշկ. Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան