«Ժողովուրդ». Իշխանությունները քրեական գործով վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից Սուրեն Պապիկյանի մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Այս գործով առաջին զոհը ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն է: Արդյունքում դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ գործը փլվելու է դատարանում, քանի որ չեն կարող օրենքով Հարությունյանից խլել նրան պատկանող գույքը: Ավելին, դատական համակարգում եկել են այն համոզման, որ այս գործով իշխանությունները վրեժ են լուծում Սերոբ Հարությունյանից ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասով:
Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը պաշոնանկ եղավ այն բանից հետո, երբ Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը սպրդեց մամուլ: Այսինքն՝ պաշտպանության ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը թաքցրել էր իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար, սակայն այդպես էլ ոչինչ չկարողացան ապացուցել:
Սերոբ Հարությունյանն արդարացվեց, քանի որ չհիմնավորվեց կասկածը, որ նա էր Պապիկյանի մասով ինֆորմացիան մամուլին պատմել: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Լևոն Գրիգորյանը և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանն անձամբ գնացել էին Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին և ասել, որ ապօրինի գույքի գործերով իրենք փոխանցում են դատավորների խիստ դժգոհությունը, բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքին չեն կպչելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան