«Ժողովուրդ». Մտավախություն կա, որ գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2016 թվականից, երբ ցանքատարածությունները կազմել են 28 հազար 900 հա։ Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել է նվազել կարտոֆիլի բերքատվության չափը:
Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 437 հազար 200 տոննա, ապա 2016-ին հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին` 547 հազար 400 տոննա կարտոֆիլ: Թեև 2020-ին, 2019-ի համեմատ, կարտոֆիլի բերքատվությունը 33 հազար 100 տոննայով ավելացել է, բայց, միևնույնն է, մտահոգիչ է, քանի որ այս տեմպերով գնալու դեպքում ոչ միայն այս, այլև հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ քիչ զբաղվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան