«Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
«Երեմյան փրոջեքթս» ընկերությանը պատկանող ռեստորանից, որտեղ սնվածները թունավորվել էին օրեր առաջ, նմուշառված հումքում լաբորատոր փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ընկերությանը պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ ՍԱՏՄ-ից ավելի վաղ հայտնել էին, որ համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:
Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
ՍԱՏՄ նման պնդումը կարևոր է, քանի որ թունավորումների վերաբեյալ լուրերը տարծվելուց անմիջապես հետո «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը մեղավորության սլաքներն ուղղեց դեպի ռեստորանին հումք մատակարարողները։ Փաստորեն պարզվում է, որ հումքում որևէ խնդիր չի եղել։
Ավելի վաղ Հիվանդությունների վերսհկման ու կանխարելման ազգային կենտրոնը հայտարարել էր, որ «Բուրգըրի» հանրային սննդի կազմակերպությունում իրականացված դիտարկումներւ և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընդհանուր առմամբ պատշաճ չեն պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները:
Մասնավորապես՝ խախտվում են արտադրական գործընթացների հաջորդականության սկզբունքը (հոսքայնությունը), սննդամթերքի պահպանման և պատրաստման կանոնները, պատշաճ չեն իրականացվում սենքերի և մակերեսների մաքրման և ախտահանման աշխատանքները (այդ է վկայում արտաքին միջավայրի առարկաների մակերեսների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերված մանրէային աղտոտվածությունը), կազմակերպությունները ապահովված չեն համապատասխան սենքային պայմաններով և անհրաժեշտ խոհանոցային գույքով:
Կենտրոնից ընդգծել էին, որ աշխատակիցների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերումը վկայում է, որ աշխատակիցների կողմից չեն պահապանվում անձնական հիգիենայի կանոնները՝ ձեռքերի, արտահագուստի լվացում և ախտահանումը, ախտահանիչ միջոցների պատշաճ կիրառումը:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում:
«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը, ինչպես նաև «Լիվինգսթոն»-ը, «Սմոքինգ շեֆ»-ը, «Պանդոկ Երևան. գետափին»-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՏՄ. «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ
- ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
- Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորվածներից 3-ը շարունակում են մնալ հիվանդանոցում
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
- Ֆանտաստիկ զգացողություն է լինել Վիեննայի Մյուզիքվերեյնում. Սմբատյանի եվրոպական շրջագայությունն ավարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան