Տնտեսություն 09:14 01/12/2021 Հայաստան

Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. բանկերը վարկեր չեն տրամադրում

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերելու հավակնություն ունեցող Ռոման Տրոցենկոն, պարզվում է, վճարունակ չէ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, ըստ տեղեկությունների դեռ չի վճարել։ Այս մասին գրում է «Փաստինո»-ն։

Հիշեցնենք՝ Աղբյուրը հիշեցնում է, որ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին պատկանող ընկերություն է, որը հավակնում է ձեռք բերել նաև Թեղուտը։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։

Կառավարությունը գաղտնի է պահում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ կասկածելի գործարքի մանրամասները, հրաժարվում հրապարակել պայմանագիրը, գործարքի գինը։ Կառավարությունը չէր պատասխանել նաև մեր այն հարցին, թե արդյոք գումարը վճարվել է։

Սակայն «Փաստինֆո»-ին հաջողվել է պարզել, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռևս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար ևս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել էր դատարան՝ կոմբինատի բաժնետոմսերը օտարվելու դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու պահանջով ու միաժամանակ ներկայացրել ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա արգելանք դնելու միջնորդություն։

Դեռևս օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն վիճարկել է բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման օրինականությունն ու վերաքննիչ բողոք ներկայացրել։ Եվ մեծ է հավանականությունը, որ գործարքը անօրինական կարող է ճանաչվել, ավելին՝ այն կարող է քննարկման առարկա դառնալ նաև միջազգային արբիտրաժային դատարանում՝ բաժնետիրոջ իրավունքների խախտման համատեքստում, հետևապես բանկերը ձեռնպահ են մնում ֆինանսավորել այդ գործարքը։

Ինչպես արդեն նշվեց, «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ, Տրոցենկոն բաժնետոմսերը ձեռք էր բերել հետաձգվող վճարման պայմանով, ընդ որում՝ բավականին ցածր գնով, ինչը մոտ երկու տարում ստացված դիվիդենտներից ավելի քիչ է։ Շրջանառվող տեղեկությունների հաստատման պարագայում կարելի է արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերը Տրոցենկոյին պատկանող ընկերությունը ձեռք է բերել գրեթե «անվճար»։

Ու անգամ այս գումարը Տրոցենկոն չի վճարել։ Թե անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում ինչպես է պատրաստվում նա իրականացնել խոստացված բազմամիլիարդանոց մյուս ներդրումներն ու պղնձաձուլարանի կառուցումը, արդեն այլ հարց է, որին կանդրադառնանք առանձին։ Միայն փաստենք, որ ԶՄՊԿ 12.5 տոկոսի սեփականատերը դատական կարգով պահանջում է ոչ միայն անվավեր ճանաչել նշված գործարքը, այլ նաև նույն պայմաններով, ինչով բաժնետոմսերը օտարվել են երրորդ անձի, օտարվի իրեն՝ որպես նախապատվություն ունեցող սուբյեկտի։

Բացի այդ՝ մտահոգություններ են առաջացնում նաև այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այսօր խնդիր ունի Ադրբեջանի հետ՝ Սոթքի հանքի շահագործման տեսանկյունից, քանի որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կարող է դատական վեճ առաջացնելով՝ պահանջել փոխհատուցել հանքի շահագործման համար և չի բացառվում, որ դատական վեճի պայմաններում հանքի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը կարող են անցնել Ադրբեջանին։ Այդպիսով լուրջ խնդիրներ ի հայտ կգնա նաև Հայաստանի տնտեսական անվտանգության համատեքստում, այդ թվում՝ ընդերքի նկատմամբ սեփականության մասով շահագործումներն ապահովելու վերաբերյալ»,-գրում է աղբյուրը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:34
Նարեկ Սարգսյանը ՔԿՀ-ից ազատ արձակվեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ արձակվեց՝ պատժի կրումից հետո։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:24
Բռնապետական իշխանությունները մեծ եռանդով շարունակում են մեր կրթական համակարգի կուսակցականացում. Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Այո, ես պատճառ եմ եղել, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի ստացվելու․ Բագրատ Սրբազան
«Այո, ես պատճառ եմ եղել կամ իմ ոչ ամբողջական վերլուծության արդյունքով է, որ չստացվեց մայիսին, բայց դա չի նշանակում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ոստիկանապետի նկարները կրկին հայտնվել են Երևանի փողոցներում
«Սրբազան պայքարը» լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Կրկին ոստիկանապետի նկարներն են հայտնվել Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Ի՞նչ կլինի ԱՄՆ-ի կանաչ տնտեսության հետ ընտրություններից հետո․ Euronews
Արդյո՞ք ԱՄՆ-ը կմնա եվրոպական էլեկտրական մեքենաների հիմնական շուկա: Թե՞ կզարգացնեն իրենց արտադրությունը։ Euronews-ի փոխանցմամբ՝ մոտենում են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է արտերկիր այցի ընթացքում
«Անկեղծ ասած` դեռ Սրբազանին չեմ հանդիպել և ոչնչից տեղյակ չեմ: Բայց չեմ էլ կարծում, որ որևէ մեկը, բացի իրենից, այս հարցերին կարող է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Էրդողան․ Ամբողջովին դադարեցրինք առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Գազայի հատվածում Իսրայելի գործողություններին՝ որակելով դրանք որպես «դարի ամենադաժան...
Աղբյուր` Panorama.am
19:32
Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում «GAZelle» -ը բախվել է ավտոմեքենային և կողաշրջվել, կան տուժածներ
Նոյեմբերի 4-ին, ժամը 15:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Իրանի նախագահը կգլխավորի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում Վահե Մակարյանի և Ալեն Սիմոնյանի միջև. Լրագրողը մանրամասներ է հրապարակել
Մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում միջադեպ  է գրանցվել «Մեդիահաբ»-ի լրագրող Վահե Մակարյանի և Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մեղրաշեն բնակավայրի 30-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են...
Աղբյուր` Panorama.am
18:43
Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թբիլիսիում երթ է ընթանում
«Սադգուրիս մոեդանի» հրապարակում հավաքված ընդդիմադիր կուսակցությունների անդամներն ու նրանց համախոհները շարժվում են դեպի Ռուսթավելիի...
Աղբյուր` Panorama.am
18:28
ԼՂ առանձին շրջաններից բռնի տեղահանվածների հիպոթեքային վարկերի մարմանը կուղղվի ավելի քան 7 մլրդ դրամ
Գալիք տարվա պետական բյուջեի նախագծով Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
18:10
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճած մեդալներով հայրենիք կվերադառնաա վաղը
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք կվերադառնաա նոյեմբերի 5-ի`...
Աղբյուր` Panorama.am
17:49
Աննա Հակոբյանի հրավիրած խնջույքին մասնակցել է նաև «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրավիրած Խնջույքին մասնակցել է  նաև  «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայրապետական մաղթանք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 25-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը երկուշաբթի օրը վթարի է ենթարկվել պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուն հասցրել է լքել...
Աղբյուր` Panorama.am
17:09
Զախարյանը նախատեսում է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա հանդիպմանը
Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է «Ռեալ Սոսյեդադի» ընդհանուր խմբում և պատրաստվում է մասնակցել նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:03
Ինչ պայմաններում են շաուրմա պատրաստել Ֆուչիկի փողոցի սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Նշան Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի (ք....
Աղբյուր` Panorama.am
16:27
Վրաստանի նախագահի խառնաչկությունը՝ հեռանալուց առաջ. Սարգսյան
«Վրաստանի նախագահը վրեժխնդիր է լինում հայ ժողովրդից՝ Ջավախքի շրջաններում կրած խայտառակ պարտության և ՀՀ իշխանությունների՝ Վրաստանի ընտրված իշխանություններին շնորհավորելու համար»
Աղբյուր` Panorama.am
16:17
Անձրևատարները նույն կոյուղատարների հորոխպոր տղերքն են. Տիգրան Ավինյան
«Ինձ հարյուրավոր մարդիկ նամակներ են գրում, որ թափառող շների վիճակը ոչ թե լավանում է, այլ հակառակը։ Տանում են դրանց ստերջացնում են՝ավելի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Քաղաքական մեկնաբան. Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է
«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Լոռու մասին Զուրաբաշվիլիի կիսած հրապարակման հետքերով
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում պարտություն կրած երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին անցած ուրբաթ օրը ֆեյսբուքյան իր անձնական էջում...
Աղբյուր` Panorama.am
15:50
ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
Գյումրիի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է։ ...
Աղբյուր` Panorama.am
15:29
Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա» մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է Gol Digital-ը։...
Աղբյուր` Panorama.am
15:20
Մարությանի թիմակիցն Ավինյանին տարրական մաթեմատիկա է սովորեցնում
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ  Իոսիֆ Կուբատյանը գրում է. «Մաթեմատիկա փոքրերի համար հատուկ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Կարելի էր շարունակել դեպի հյուսիս հարավ, կարելի էր ընդհանրապես Սյունիքից սկսել. Ալեն Սիմոնյան
«Սահմանազատման կանոնակարգի առկայությունը մեծագույն հաղթանակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, այն երկկողմ հաղթանակ է, սա Հայաստանի ու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Տպավորությունն էր, որ ինչ-որ Սովետական Միության դատավարություն էր տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ լսումների մասին
«ՔՊ-ի վերջին նիստում քննարկել ենք տարբեր հարցեր, մեծ կոլեկտիվ է, բնական է՝ ինչ-որ բաների հետ համաձայն չենք ու դրա մասին պետք է խոսել, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն
14:26 04/11/2024

«Գոյ» թատրոնի դերասանները դիմեցին ոստիկանություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}