ՌԴ նախագահն ասում է՝ սահմանը հստակ չէ, Նիկոլն ասում է՝ ոնց հստակ չէ, այս տարածքը Ադբեջանինն է. Էդուարդ Շարմազանով
«Նիկոլը վախեցավ եռակողմ հանդիպման ժամանակ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին, իսկ այսօր Սերժ Սարգսյանը «Եդինայա Ռոսիա»-ի հետ միջազգային ֆորումին հրապարակային ասաց, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սակարկման ենթակա չէ»,-մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը վախենում է եռակողմ հանդիպման ժամանակ ասել, որ Շուշին և Հադրութը օկուպացված են, փախստականների հարց կա, որ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո պետք է քննարկվի, ապա, բնականաբար, նման հանդիպման արդյունքում պետք է լիներ այդ բովանդակության հայտարարությունը:
Շարմազանովը նկատեց, որ Սոչիի հայտարարության մեջ Արցախ բառ չկա, այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմը և կոնֆլիկտն ընդհանրապես Արցախի շուրջ է եղել:
«Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում հանդիպման է գնում նաև կապիտուլյացիայի խորհրդանիշը և Արցախի մասին մի բառ չկա գրած»,-նշեց Շարմազանովը և հավելեց. «Արցախի հարցի թաղումը, նրա ադրբեջանամետ լուծումը պոզով-պոչո՞վ է լինում»:
Բանախոսը նաև նկատեց, որ հանդիպմանը խոսվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին, երբ Արցախի խնդիրը լուծված չէ:
«Պուտինը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմաններն հստակ չեն և Փաշինյանն ու Ալիևը ծպտում չեն հանում՝ համաձայնելով դրան, այ Նիկոլ, բա որ այդ սահմանները հստակ չեն, դու ինչպես ես ասել, որ Գորիս-Կապան ճանապարահատվածն Ադրբեջանինն են, ինչպե՞ս ես դրանք Էյվազլի անվանում»,-նկատեց բանախոսը:
Էդուարդ Շարմազանովը նաև անընդունելի համարեց, որ Վլադիմիր Պուտինի նման հայտարարության պայմաններում խորհրդարանում Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ:
«Ռուսաստանի նախագահը ասում է՝ սահմանը հստակ չի, Նիկոլն ասում է՝ ոնց հստակ չի՝ այս տարածքն Ադբեջանինն է»,-շեշտեց Շարմազանովը՝ անդրադառնալով եռակողմ բանակցությունների բովանդակությանը և հավելեց. «Փաստաթղթում մեկօրյա պատերազմի մասին էլ խոսք չկա, քանի որ այդ բանակցություններում Հայաստանը ներկայացնող չկա:Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ նիկոլը սեղանի վրա է, նա արդեն սեղանի վրա էլ չէ,տշել են մի անկյուն, ասում են՝ ինչ ասենք՝ կստորագրես»:
Էդուարդ Շարմազանովը զարմանք հայտնեց, թե ինչպես կարող է մարդը Երևանից հասնի Մոսկվա և մի խոսք չասի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան