Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանն աղյուսակում 6-րդն է (2772)։
Ի դեպ, նշենք, որ ՖԻԴԵ-ի կայքում Արոնյանի տվյալներն արդեն փոխվել են. նա ներկայացնում է ԱՄՆ շախմատային ֆեդերացիան:
ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների աղյուսակում Հայաստանից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է (2681), Հրանտ Մելքումյանը՝ 99-րդը (2649)։ Ամերիկահայ Սամուել Սևյանը 49-րդն է (2684)։
ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է (2856, Նորվեգիա), այնուհետև՝ Ալիռեզա Ֆիրուջա (2804, Ֆրանսիա), Դին Լիրեն (2799, Չինաստան), Ֆաբիանո Կարուանա (2792, ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչի (2782, Ռուսաստան):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել էր. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: ...
Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար և շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, և որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը Հայաստանում:
Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս»:
Հարակից հրապարակումներ`
- Վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը
- Լևոն Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար
- Tata Steel Chess India. Լևոն Արոնյանը հաղթել է կայծակնային շախմատի մրցաշարում
- Champions Chess Tour․ Լևոն Արոնյանը հաղթել է Մամեդյարովին
- Aimchess US Rapid․ Արոնյանը երրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
- Aimchess US Rapid. Առաջին դիմակայությունում Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին
- Chessable Masters․ Արոնյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան