19:18 01/12/2021

Պատրաստվել այլ Հայաստանի. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է  «Պատրաստվել այլ Հայաստանի» վերտառությամբ հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև։

Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։

Հարց 1.

Ի՞նչ էինք մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ակնկալում Սոչիի հանդիպումից:

Այս հարցի պատասխանն անհնար է տալ, և այստեղ է հիմնական խնդիրը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք քննարկում՝ Սոչին հաջողությու՞ն էր, կապիտուլյացիա՞, ձեռքբերու՞մ, թե՞ ազգակործան փաստաթուղթ։ Բայց մենք, կախված քաղաքական նախընտրություններից, լծվել ենք նման քննարկմանը։ Ինչպե՞ս կարելի է քննարկել մի բանակցության արդյունք, եթե նախապես դու չգիտես, թե ինչ ես ուզում այդ բանակցություններից։ Իսկ փաստն այն է, որ մենք որպես պետություն և որպես ժողովուրդ այս պահին ի վիճակի չենք ձևակերպել խնդիրներ (ինչը և չենք արել), ձևակերպել օրակարգ, գոնե միջնաժամկետ նպատակներ և ձգտել հասնել դրանց լուծմանը։ Գուցե հավաքական ցանկությամբ մենք թաքուն հույս ունեինք, որ Պուտինը տեսախցիկների առաջ աթոռը կտար Ալիևի գլխին ու կստիպեր հետ քաշվել բոլոր գրաված տարածքներից։ Բայց  նման բան լինում է միայն հեքիաթներում կամ պետություն չունեցող ժողովուրդների գլխում։

 

Հարց 2.

Ի՞նչ էինք մենք ակնկալում Նիկոլից

Ոչինչ։ Մենք դա գիտենք։ Նույնիսկ ինքը իրենից բան չի ակնկալում, նրա ընտրազանգվածը արդեն ակնկալիքներ չունի։ Բայց փաստն այն է, որ Հայաստանը միջազգային բանակցություններում ներկայացնում է Նիկոլը։ Ակնկալում էինք, որ Նիկոլը կփոխի՞ պատմության անիվը, թե՞ նոր անսպասելի օրակարգով ու առաջարկներով կկարողանա Հայաստանի համար ստանալ միջազգային հանրության տեսակետի փոփոխություն։ Իհարկե՝ ոչ։ Ընտրել ենք նրան, նա էլ գնում է Սոչի։

 

Հարց 3.

Ի՞նչ ենք մենք ակնկալում առաջիկայում

Իսկ եղե՞լ է Հայաստանում կամ հայկական աշխարհում նման հարցադրումով ու անհրաժեշտ խորության քննարկում։ Չի եղել։ Պետական ո՞ր ինստիտուտում կան մշակված սցենարներ։ Այս կառավարությունը, այս Անվտանգության Խորհուրդը, այս ԱԳՆ-ը և մյուս համակարգերն ի վիճակի՞ են խորքային հաշվարկների, հետպատերազմյան ծրագրերի մշակման, ռիսկերի հաշվարկի. կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Ունե՞նք այսօրվա իրականության վրա հենված պետական-ազգային տեսլական, կարճաժամկետ-միջնաժամկետ օրակարգ։ Հնարավոր չէ ապագայից ունենալ ակնկալիքներ, եթե դու չունես քո սեփական տեսլականը։

 

Հարց 4

Ի՞նչ են մեզնից ակնկալում դաշնակիցները, միջազգային կենտրոնները, հարևանները։

Ադեկվատ պատկերացումներ կազմել իրավիճակի մասին, հոգեբանորեն դուրս գալ շոկից, ձևավորել սոլիդ իշխանություն, աշխատող պետական համակարգ և ինստիտուտներ, պետությունը տեղափոխել հետպատերազմյան փուլ, ձևակերպել նոր օրակարգ, մշակել բազմաոլորտ առաջարկների և գաղափարների մեծ փաթեթ։ Ու սկսել աշխատել։ Երբ սա կանենք, իրավիճակը կփոխվի, ու հանդիպումներից, բանակցություններից արդեն կարող ենք ունենալ  արդարացված ակնկալիքներ։ Քանի դեռ սա չի արվել, Ադրբեջանը շարունակելու է ինտենսիվ նախագծերը մեր շուրջ, իսկ մենք հետևելու ենք զարգացումներին։ Իրականում սոլիդ իշխանության պայմաններում Հայաստանի համար կան հետաքրքիր լուրջ գաղափարներ ու նախագծեր, որոնք ունեն մեծ պոտենցիալ։

 

Հարց 5

Ի՞նչ է այլ Հայաստանը

Կար նախապատերազմյան Հայաստան ու նրա իրականությունը, կար պատերազմ ու դրա հետևանքները, և պետք է լինի հետպատերազմյան Հայաստան, որը դեռ չկա. մենք չենք կարողանում կատարել այդ անցումը։ Այլ Հայաստանը հետպատերազմյան Հայաստանն է։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, հետո դրա մեջ պետք է մտնի հայկական աշխարհը, ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը։ Պետք է լինի մտավոր պոտենցիալի մոբիլիզացիա և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգ։

Այս պայմաններում Հայաստանը կարող է դաշնակիցներ ձեռք բերել, ակտիվ մասնակցել Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը, իրականացնել բոլոր ոլորտների ինտենսիվ բարեփոխումներ։

Մենք չենք կարող լինել աշխարհին դեմ, բանակցություններին դեմ, հետպատերազմյան իրողություններին դեմ, հարևաններին դեմ, դաշնակիցներին դեմ, բայց ինքներս չիմանանք, թե ինչին ենք կողմ ու ինչ ենք ուզում։ Այսօր մենք հենց այդպիսին ենք։

 

Հարց վերջին

Ո՞րն է առաջիկա փուլի անելիքը

Ձևավորել սոլիդ իշխանություն և նոր պետական օրակարգ։ Սրա համար պետք է ներընտրազանգվածային երկխոսություն և հայկական աշխարհի մտավոր ու այլ ռեսուրսների ակտիվացում։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որտեղ չի լինի պատերազմ ու կլինի պայքար՝ դաշնակիցների ձեռքբերման համար ու նոր նախագծերի շուրջ։

Առաջիկա փուլի խնդիրն են՝  ՀՀ հաջորդ իշխանությունը, այլ Հայաստանը, հայկական աշխարհի նոր օրակարգը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}