Մոսկվայում առատ ձյուն է տեղում. ձյան շերտը հասնում է 7 սմ-ի
Մոսկվայում, նախնական հաշվարկներով, վերջին 36 ժամվա ընթացքում տեղացել է 20 մմ տեղումներ՝ անձրևի, թաց ձյան և ձյան տեսքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերևութաբանական վարչությունից։
«Քաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 7 սմ-ի»,- ասել է օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ տվյալները ստացվել են ժամը 09:00-ին Մոսկվայի գլխավոր օդերևութաբանական կայանից։
Երեքշաբթի գիշերը Մոսկվայում տեղացել են մինչև 22-23 մ/վ արագությամբ ուժգին անձրևներ, որոնք հետո վերածվել են ձյան։ Քաղաքն ուներ եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։
«Ինտերֆաքս»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվայում քամու հետևանքով 24 ժամվա ընթացքում ավելի քան 150 ծառ տապալվել է գետնին, առնվազն 80 ավտոմեքենա վնասվել է։
Ծառերի տապալման հետևանքով վիրավորվել են երկու տարեց կանայք, որորնք տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ, բժիշկները նրանց վիճակը գնահատել են միջին ծանրության։
Ըստ մայրաքաղաքի տրանսպորտի և ճանապարհային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման վարչության, քաղաքում դեռ շարունակվում է ձյունը։