Նիկոլի միակ պահանջը
Թվում է, թե Փաշինյանը անհամար պահանջներ պիտի ունենար՝ իր անհամար հակահայկական դերակատարման հետ կապված։ Իրականում Նիկոլի պահանջը մեկն է։
Ակամա արդեն ուսումնասիրած լինելով կուսակցություններին, ելույթավորներին, ամբիցիոզներին, ընդդիմադիրներին՝ ես գիտեմ բոլորի թույլ տեղերը։ Բոլոր թույլ տեղերը չէ, բայց՝ բոլորինը։
Բայց Նիկոլինը չեմ գտնում։
Կասեք ոնց, բա «կապիտուլյանտ» բա՞ռը։ Է ասեք կապիտուլյանտ՝ ոչ իր ունեցած մեղրը պակասեց, ոչ անելիքը։ Իրականում՝ նա ընդամենը հնարավորություն է տվել ընդդիմադիրներին սրտի հովանք ապրել այդ բառը ասելով։
Մտածում եք իշխանությու՞նն է իր պահանջը։ Ոչ՝ ինչու պահանջել մի բան, ինչն ինքն արդեն ունի ոստիկաննների ու փափկասուն դարձած շտաբային գեներալների շքախմբով, որ իր իրական ուժն են։
Մտածում էիք դրսի ուժե՞ր պիտի ասեմ։ Չէ, չկան, որովհետև ինչ արեցինք, մենք արեցինք՝ թուրք լրտեսներին մայրաքաղաք թողնողը պատերազմից առաջ՝ ՀՀ աած-ն էր, ռազմական ստրատեգիա ու համակցված-փոխպայմանավորված գործողություններ՝ ՀՀ ԶՈՒ շտաբը չարեց, կամավորներին ու բանակով մտահոգ այլ մարդկանց հայկական պիառշիկները տանը նստեցրեցին, թե՝ ձեր ավելորդ հոգատարությամբ արժեզրկում եք հայկական բանակի ուժը...
Չկան դրսի ուժեր։ Շատ-շատ՝ թրեյնինգ արած լինեին, թե ինչպես կազմաքանդել սեփական երկիրը։
Ասում եք՝ ոնց կարող են փափկասուն գեներալները լինել Նիկոլի ուժը։ Հենց այդպես՝ իրենց նրբությամբ։
Հիմա էլ ոստիկաններն են պահնորդների պես պահակություն անում՝ չոռ չասեն, թարս չնայեն, չբողոքեն,... Ջանասիրաբար։ Համոզված եմ՝ նույնիսկ ավելի ջանասիրությամբ, քան հրաման է եղել իրենց։
Որն է, գրողը տանի, Նիկոլի թուլությունը։
Սե՞ր։ Չկա, չունի։
Ատելություն թրքի նկատմա՞մբ։ Դա հային ատելուց քիչ է, հակակշիռ չի կարող լինել։
Հայրենի՞ք։ Իր ձեռքով է հանձնել։
Գիտելի՞ք։ Թերուսին ինչ պետք է, որ իրեն խելացիները շրջապատեն։ Կհիշեք Արարատի մարզպետի «կաթիլային» հեկտարները։ Խնդու՞մ եք։ Մտածում էիք՝ դրանից հետո պաշտոնանկ կանի, կասի՝ տգետ ես, եղբայրս, դու ղեկավարել չե՞ս կարող։
Ընտանի՞ք։
Ընկերնե՞ր։
Չէ։ Մարդը սովորաբար չի սիրում իր ստորության վկաներին։ Նիկոլը իր շրջապատին չի սիրում, բայց գնահատում է նրանց, ովքեր բավարարում են իր միակ պահանջը՝ անվերապահ հնազանդություն։
Ոչ արժեքների կրողներ են իրեն պետք, ոչ ուսյալներ, ոչ ազնիվներ, ոչ հավատարիմներ, ոչ էլ նույնիսկ չբլթցնողներ... Միայն՝ հնազանդներ։
Ինչպե՞ս Նիկոլի դեմ շրջել իր միակ թուլությունը՝ իր միակ պահանջը՝ հնազանդություն։
Դեռ որ չեմ գտնում։ Որովհետև մեզ դաստիարակել են արժեքներով, ու մեր արժեքներն են մեր ուժն էլ, թուլությունն էլ...։ Ու պայքարել իսանների դեմ, որ ոչ մի արժեք չունեն... ինչպե՞ս։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան