Ռիհաննան երեխայի է սպասում
Նոյեմբերի 30-ին երգչուհի Ռիհաննան Բարբադոսի ազգային հերոս է դարձել, սակայն լուրջ քննարկման առարկա է դարձել պարգևատրման արարողության ընթացքում նրա փոխված կազմվածքը։ Լրատվամիջոցները սկսել են անմիջապես գրել այն մասին, որ արտիստն ու ASAP Rocky-ն երեխայի են սպասում։
Տաբլոդիները նաև ուշադրություն են դարձել, որ երգչուհու վաղեմի ընկերուհի Մելիսա Ֆորդը հավանել է Ռիհաննայի հղիության մասին հրապարակումը։ Նա ավելի ուշ ասել է, որ դա պատահաբար է արել, երբ անսթափ վիճակում դիտելիս է եղել լրահոսը։
«Դուք այս կերպ ցանկանում եք ինձ վատ դրության մե՞ջ դնել։ Դուք գիտեք, որ ես նրանց հետ այդպես չեմ վարվի։ Ոչինչ տեղի չի ունեցել»,- The-flow.ru-ն մեջբերել է Ֆորդի խոսքերը։
Այն մասին, որ Rocky-ն և Ռիհաննան հանդիպում են, սկսել են խոսել նախորդ աշնանը։ Հոկտեմբերին համացանցում հրապարակվեց նրանց համբույրը պատկերող լուսանկարը, որն արվել էր Բարբադոսում։
Հարակից հրապարակումներ`
- Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
- Ռիհաննան հրատարակել է ինքնակենսագրությունը հազար լուսանկարով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան