Քաղաքական 14:06 01/12/2021 Հայաստան

Չնայած «դրական ֆոնին»՝ իրանցիները ռազմական ուժի ցուցադրությունն Ադրբեջանի նկատմամբ շարունակում են. Ոսկանյան

Օրերս Աշխաբադում տեղի է ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հիշեցրել է՝ Թեհրանը «բաց ու միանշանակ դիրքորոշում ուներ ղարաբաղյան հարցում, Գերագույն առաջնորդից մինչև պետական պաշտոնյաներ՝ բոլորը հավատարիմ են եղել այն դիրքորոշմանը, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի»:

Հանդիպման ընթացքում համաձայնագրեր են ստրագրվել, այդ թվում նաև Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին:

Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և արդյունքների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ:

Panorama.am - Պարոն Ոսկանյան, ինչպե՞ս կգնահատեք Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, առհասարակ ինչո՞վ է բացատրվում Իրանի դրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ՝  նկատի ունենալով վերջին շրջանում իրանա-ադրբեջանական հարաբերություններում զարգացումները:

Վ.Ոսկանյան - Իրականում մենք պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք. չնայած այս ամենին, Իրանում տեղի ունեցած վերջին զորավարժությունների արդյունքում Արաքսի ողջ երկայնքով տեղակայված իրանական զորամիավորումները մնում են իրենց տեղում: Սա շատ կարևոր ցուցիչ է: Ըստ էության, իրանցիները ռազմական ուժի ցուցադրությունն Ադրբեջանի նկատմամբ շարունակում են, չնայած, այսպես կոչված, «դրական ֆոնին»: Մենք պետք է հստակորեն դա նկատի ունենանք մինչև մնացյալ դեպքերը քննարկելը:

Ինչ վերաբերում է աշխաբադյան հանդիպմանը, ապա տարածքային ամբողջականության խնդրի վերաբերյալ Իրանն ունի շատ հստակ դիրքորոշում: Իրանական կողմը որևէ պարագայում չի կարող հրաժարվել տարածքային ամբողջականության սկզբունքից՝ հաշվի առնելով այս պետության կենսական շահերը, իսկ դրանք ենթադրում են առաջին հերթին տարածքային ամբողջականության հանգամանքի շեշտադրում: Իրանի ներսում կան սեպարատիստական օջախներ և որևէ պարագայում իրանցիները չեն կարող խոսել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կարող են ստանալ իրենց երկրի ներսում:

Բերեմ շոշափելի օրինակ. եթե, ենթադրենք, իրանցիները մի պահ խոսում են Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, վաղը կարող են առերեսվել այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի» ինքնորոշման խնդիր հետ, հետևաբար, իրանական դիրքորոշումները շատ հստակ են այս հարցում: Նաև հաշվի առնելով տարածաշրջանային Իրանի շահերը, որը ենթադրում է միասնական Իրաքի և միասնական Սիրիայի գոյություն: Գիտեք, Իրաքը տրոհելու և սունիների, շիաների, քրդերի պետություններ ստեղծելու, Սիրիան տրոհելու ծրագրեր կան նաև: Բնականաբար, իրանցիները չեն կարող դուրս գալ այս սկզբունքի շրջանակներից առնվազն հայտարարությունների մակարդակում:

Ինչ վերաբերում է փաստաթղթերին կամ համաձայնություններին, ապա տեղի է ունեցել ոչ թե գազամուղի շինարարության վերաբերյալ գործարք, այլ սվոթային պայմանավորվածություն, այսինքն՝ իրանական կողմը ստանալու է Թուրքմենստանից գազ և սվոթային եղանակով իր գազը փոխանցելու է Ադրբեջանին: Ըստ էության, ադրբեջանցիները գազ են գնում ոչ թե Իրանից, այլ Թուրքմենստանից:

Դատելով այդ գազի ծավալներից՝ դա չի կարող լուրջ նշանակություն ունենալ իրանա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այսինքն, ըստ էության, պետք է ենթադրել, որ այդ գազի զգալի կամ որոշակի հատվածը մատակարարվելու է Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, ինչը ենթադրում է, որ իրանցիները ստանալու են Նախիջևանի վրա հնարավոր ճնշում բանեցնելու լրացուցիչ լծակ: Այսինքն ստանալու են, ըստ էության, գազային լծակ, որով կարող են անհրաժեշտության դեպքում ճնշում բանեցնել ոչ միայն Նախիջևանի ինքնավար հանրապետության, այլ նաև Ադրբեջանի վրա ընդհանրապես:

Հայտարարությունների ընդհանուր համատեքստը եթե վերլուծենք, կնկատենք, որ Իրանի նախագահը Ադրբեջանի մասին արտահայտվելիս չի կիրառում եղբայրական բառը, մինչդեռ իրանական դիվանագիտության մեջ, հատկապես վերջին տարիներին, ընդունված էր այդ եզրույթով բնորոշել իրանա-ադրբեջանական հարաբերությունները՝ եղբայրական, բարիդրացիական հարաբերություններ: Մինչդեռ Բաքվի բռնապետը կիրառում է եղբայրական բառը Իրանի հետ հարաբերությունների համատեքստում, ինչը ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանում լրջորեն անհանգստացած են և փորձում են նաև արևելյան շողոքորթության եղանակներով չեզոքացնել այն հնարավոր մարտահրավերները, վտանգները, որոնք իրենք տեսնում են Իրանից:

Իսկ այդ մարտահրավերները խիստ իրական են, կրկնեմ՝ իրանական զորամիավորումներն են կանգնած սահմանին, նաև Իրանն աշխատում է Ադրբեջանի ներսում կրոնական, հատկապես շիայական ընդդիմության հետ առանց բարձրագոչ հայտարարությունների: Տեսանք, որ ստեղծվել է առանձին կազմակերպություն Ադրբեջանի ներսում:

Բացի այդ, Իրանն աշխատում է ազգային և էթնիկական խմբերի հետ, հատկապես իրանալեզու տեղաբնիկ ժողովուրդների՝ թալիշների և կովկասյան պարսիկների:

Ընթերցողի ուշադրությունը սևեռեմ մեկ այլ կարևոր հանգամանքի վրա. Իրանի ներսում փորձագիտական արձագանքներն են, որտեղ նույնպես այդ գազային գործարքն առանձնապես մեծ ձեռքբերում չի գնահատվում: Մյուս կողմից էլ մենք պետք է շատ հստակ մի հանգամանք հաշվի առնենք՝ իրանցիները շարունակում են մնալ իրենց դիրքորոշումներում հաստատակամ: Խոսքը վերաբերում է իբր «զանգեզուրյան միջանցքին»: Իրանը դեմ է դրան, իրանցիները դեմ են, որպեսզի Արցախից բռնազավթված այդ տարածքներում իսրայելական, նաև ահաբեկիչներ ներկայություն լինի:

Իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ եթե պատերազմից հետո ահաբեկիչների ներկայությունը հաստատվի այդ տարածքներում, ապա իրանական կողմը դիմելու է ռազմական միջոցների՝ ոչնչացնելու դրանց առանց որևէ մեկից թույլտվություն հարցնելու:

Մեկ այլ կարևոր հանգամանք կա. հաշվի առնելով իրանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստը, Վիեննայում մեկնարկելու են Իրանի շուրջ միջուկային համաձայնագրի բանակցությունների նոր շրջափուլը, իրանցիները ձգտում են այս պահին հնարավորինս նվազեցնել իրենց սահմանների երկայնքով մեկ առկա հնարավոր լարվածության բոլոր կետերը՝ ունենալով հիմնական թիրախ, ըստ էության, լուծելու իրենց խնդիրը ԱՄՆ հետ:

Կա այլ գործոն էլ, որը ազդում է իրանա-ադրբեջանական համատեքստի վրա. Թուրքիայի գործոնն է: Ակնհայտ է, որ թուրքական կողմը պատժամիջոցների ֆոնին Իրանի նկատմամբ ձեռք է բերել ճնշումներ կիրառելու որոշակի լծակներ հատկապես տնտեսական ոլորտում: Թեև այս մասին չի խոսվում, բայց Թուրքիան կարևոր օղակ է դարձել պատժամիջոցները շրջանցելու համար: Հետևաբար, թուրքական գործոնն էլ ազդում է Իրանի դիրքորոշումների վրա:

Բայց կրկնեմ՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում, ըստ էության, որևէ խնդրահարույց հարց իր լուծումը չի ստացել: Այդ հարցերը մնացել են, և մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող է պարբերաբար կրկին ունենալ լարվածության փուլեր:

Panorama.am - Այսինքն, կարելի՞ է ասել, որ աշխաբադյան հանդիպման ժամանակ ի վնաս Հայաստանի որևէ խնդիր չի լուծվել: 

Վ.Ոսկանյան- Իրականում, եթե մենք չենք աշխատում իրանական կողմի հետ կամ աշխատում ենք շատ թույլ, իսկ հիմա այս մարտահրավերների ֆոնին Իրանի հետ համագործակցությունը խորացնելու համար լուրջ հնարավորություններ են ստեղծվել, բայց մեր տարերային մոտեցումները բերում են նրան, որ իրանցիներն իրենց խնդիրները նաև լուծեն այն կողմի հետ, որը հանդես է գալիս այդ խնդիրների լուծման նախաձեռնությամբ:

Երբ Հայաստանից հնչում է  հայտարարություն, որ Հայաստանի Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում իրանական բեռնատարների վարորդների խնդիրը չի առնչվում Հայաստանին, այլ Իրանը պետք է այդ խնդիրը լուծի Ադրբեջանի հետ, ուրեմն իրանցիներն այդ խնդիրը լուծում են Ադրբեջանի հետ:

Մենք պետք է ի նկատի ունենանք մի կարևոր հանգամանք և հստակորեն արձանագրենք՝ Իրանը շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումները կապված «զանգեզուրյան միջանցքի», Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, Ադրբեջանի հակաիրանական գործողությունների հետ և այդ օրակարգը որևէ կերպ չի փոխվել:

Panorama.am  - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում հսկայական սկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}