Քիմ Քարդաշյանին և Քանյե Ուեսթին նկատել են միասին
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը միասին այցելել են Louis Vuitton-ի դիզայներ Վիրջիլ Աբլոյի հիշատակին կազմակերպված շոուին, որը կայացել է Մայամիում:
Ինչպես ներկայացնում է Page Six պարբերականը, ամուսնալուծվող զույգը երեքշաբթի կայացած միջոցառմանն այցելել է իրենց ավագ դստեր՝ 8-ամյա Նորթի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է ֆրանսիական նորաձևության տան հայտնի դիզայների գարուն-ամառ 2022 հավաքածուն:
Հիշեցնենք, որ հանրահայտ դիզայները կյանքից հեռացել է նոյեմբերի 28-ին 41 տարեկանում: Վերջին երկու տարում նա պայքարում էր քաղցկեղի հազվադեպ տեսակներից մեկի՝ սրտի անգիոսարկոմայի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան