Հաստատվել է COVID-19-ի դեմ բուստեր դեղաչափով պատվաստման ուղեցույցը
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:
Խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներն իրականացվելու են ներքոնշյալ սխեմայի համաձայն.
Պատվաստանյութի անվանում |
Խթանիչ (բուստեր) պատվաստանյութի անվանում |
Ինտերվալ |
Դեղաչափ |
Մոդեռնա |
ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա) |
6 ամիս |
Մոդեռնա՝ 0.25մլ |
Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի) |
ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա), Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի) (I բաղադրիչով) |
|
Մոդեռնա՝ 0.25մլ, Գամ-Կովիդ-Վակ (Սպուտնիկ-Վի)՝ 0.5մլ
|
ԱստրաԶենեկա |
ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա), ԱստրաԶենեկա |
6 ամիս |
Մոդեռնա՝ 0.25մլ, ԱստրաԶենեկա՝ 0.5մլ
|
Սինոֆարմ |
ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա), Սինոֆարմ |
6 ամիս |
Մոդեռնա՝ 0.25մլ, Սինոֆարմ՝ 0.5մլ,
|
Կորոնավակ |
ՌՆԹ պատվաստանյութ (Մոդեռնա), Սինոֆարմ կամ Կորոնավակ |
6 ամիս |
Մոդեռնա՝ 0.25մլ, Կորոնավակ կամ Սինոֆարմ՝ 0.5մլ |
ԱՆ-ից հարկ են համարում նշել, որ`
• կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը կարող է ստանալ մեկ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում COVID-19-ի դեմ նույն կամ այլ պատվաստանյութով՝ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից 6 ամիս անց,
• COVID-19-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաներն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով,
• կորոնավիրուսային հիվանդության դեմ մեկ կամ երկու դեղաչափ պատվաստված անձը վերջինից առնվազն 4 շաբաթ անց կարող է պատվաստվել COVID-19-ի դեմ այլ պատվաստանյութով՝ ըստ տվյալ անձի դիմելիության և գրավոր համաձայնության:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան