Որոնք են «Օմիկրոն» շտամի սիմպտոմները
Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլեյը խոսել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվածների ախտանիշների մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն։
Մասնավորապես, բժիշկն ասել է, որ հիվանդությունը մինչ այժմ դրսևորվել է շատ թեթև, բայց դեռ վաղ է այդ մասին որևէ բան ասել։
«Մենք տեսել ենք գրիպի ախտանիշներով հիվանդներ, չոր հազ, ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և մարմնի ցավեր...։ Կարծում եմ, որ դա փոխկապակցված է COVID-19-ի բոլոր մյուս ալիքների հետ, որոնք մենք տեսել ենք», - ասաց Պիլեյը:
Ավելի վաղ Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիան «Օմիկրոն» շտամի հիմնական ախտանիշն անվանել էր ծանր հոգնածության առկայությունը: Միևնույն ժամանակ, հիվանդներից ոչ մեկի մոտ համի կամ հոտի կորուստ չի զգացվել:
Հարակից հրապարակումներ`
- «Օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութի ուղղությամբ աշխատանքներ են սկսել
- «Օմիկրոն» շտամի մասին է պատմում այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը
- «Օմիկրոն» շտամ գրանցած երկրներից եկող քաղաքացիների համար Վրաստանը սահմանափակումներ է մտցնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան