Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի օրակարգի 9 հարցից 4-ը երկու ամսով հետաձգվեց
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 9 նախագծերից 4-ը հետաձգվեց երկու ամսով՝ զեկուցողների բացակայության պատճառով:
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտնեց, որ երեք օրինագիծը հետաձգվում է դրանք զեկուցող կառավարության ներկայացուցիչների բացակայության հիմքով, իսկ մեկի հեղինակը պատգամավոր է:
Երկու ամսով հետաձգվեցին «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու,
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
- «Ինչի՞ համար ադրբեջանցիները պետք է հետ քաշվեին, անհասկանալի կադրային փոփոխություններից հետո մեր ՊՆ-ից վախեցա՞ն»
- Վահե Հակոբյանի առաջարկով բարեկամների միջև փոխառությունները շուկայական պայմաններով իրականացնելու նախագծի քննակումը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի