Հայ գործարարը Դուբայում 1 մլն դոլար է շահել
50-ամյա գործարարը դարձել է առաջին հայը, որը շահել է Dubai Duty Free (DDF) Millionaire վիճակախաղում։ Gulf News-ի փոխանցմամբ, 50-ամյա Աբրահամ Մելքոնյանը երեքշաբթի տեղի ունեցած վիճակախաղում շահել է 1 մլն դոլար։
Նա երեք երեխա ունի, արդեն 32 տարի ապրում է Դուբայում։ Գործարարը Դուբայում ու Շարժայում ծանր տեխնիկայի բիզնեսով է զբաղվում։
Հաղթական տոմսը գնել էր օնլայն տարբերակով նոյեմբերի 18-ին։ Մելքոնյանը նախատեսում է շահած գումարով ավելի մեծ տուն կառուցել, բարելավել իր բիզնեսը և բարեգործություն անել։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան