«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն
Ամերիաբանկը այս տարի արդեն երկրորդ անգամ մեկնարկում է հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` Ամերիա Սերունդը:
«Ամերիա Սերունդ 14» նախագիծը բացառիկ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր դեռևս չեն հասցրել դառնալ նախորդ ծրագրի մասնակիցը, ովքեր ցանկանում են Նոր տարին սկսել նոր ձեռքբերումներով և փնտրում են լավագույն մասնագետը դառնալու, պրոֆեսիոնալ թիմում աշխատելու, կայանալու և անընդմեջ աճելու ամենաարդյունավետ ուղին: Ծրագիրը լավագույն հնարավորություն է 21-27 տարեկան երիտասարդների համար` մասնագիտական ուղին Ամերիաբանկում սկսելու, նոր հմտություններ և փորձ ձեռք բերելու համար:
Ամերիաբանկից մանրամասնում են, որ «Ամերիա Սերունդ 14» ծրագրի ընտրական փուլերը հաղթահարած երիտասարդները երեք ամիս շարունակ (09:00- 18:00-ը) անցնելու են տեսական և գործնական ձևաչափով ուսուցում գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում:
Ամերիաբանկի նոր ու տարբերվող միջավայրում մասնակիցները կքննարկեն հետաքրքրիր գաղափարներ, կբացահայտեն գերազանց սպասարկման գաղտնիքները, ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ, կծանոթանան նորարար մոտեցումների` գիտելիքներ և հմտություններ ստանալով արհեստավարժ Ամերիացիների կողմից:
Ծրագրի ավարտին ձեռք բերված գիտելիքներն ու փորձը լավագույնս կիրառած երիտասարդներին հնարավորություն կտրվի շարունակելու իրենց մասնագիտական ուղին Ամերիաբանկում` աշխատանքի անցնելով մասնաճյուղային մեծ ցանցում կամ կոնտակտային կենտրոնում: Ծրագրի ընթացքում մասնակիցները վարձատրվելու են:
«Ամերիա Սերունդ 14»-ի մասնակից կարող են դառնալ 21-27 տարեկան այն երիտասարդները, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ, հոգատար են, մարդակենտրոն, ունեն ճկուն ու ինքնատիպ մտածելակերպ, ձգտում են անընդմեջ զարգանալ և պատրաստ են երկարաժամկետ համագործակցության:
Անհրաժեշտ է ունենալ բարձրագույն կրթություն, հաղորդակցման հմտություններ, պատասխանատվության զգացում և նոր գիտելիքներ ձեռք բերելու և անընդհատ զարգանալու ձգտում:
Ամերիա Սերունդը յուրօրինակ հարթակ է գործատուի և թիրախային բուհերի երիտասարդ մասնագետների միջև` նրանց համար ստեղծելով մասնագիտական աճի և առաջխաղացման հնարավորություն:
2012թ.-ից մինչ այսօր իրականացվել է «Ամերիա Սերունդ» թվով 13 ծրագիր, որոնց արդյունքում Ամերիա թիմին է միացել ավելի քան 250 թիմակից:
«Ամերիա սերունդ 14» ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիմումների վերջնաժամկետը մինչև ս.թ. դեկտեմբերի 18-ն է:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը 3 միլիոն ՀՀ դրամ
- Ամերիաբանկը ՕՊԵԿ-ի հիմնադրամից ներգրավված 30 մլն դոլար վարկը կուղղի կայուն էներգետիկայի և ՓՄՁ ֆինանսավորմանը
- Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով
- Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և 9 ամսում պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամ
- Ամերիաբանկն այս տարի ստացել է 300 առցանց հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 130 մլրդ դրամը. Արման Բարսեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին