Միչիգանում դեռահասը կրակել է «Սև ուբաթ»-ի ժամանակ գնված ատրճանակով
ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկում կրակ բացած դեռահասն օգտագործել է ատրճանակ, որը հայրը գնել էր «Սև ուրբաթ»-ին՝ դեպքից չորս օր առաջ, հայտնում է տեղական Detroit Free Press թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Օքսֆորդի դպրոցում՝ երեքշաբթի կեսօրին։ Արտակարգ իրավիճակի մասին ահազանգ ստանալուց հինգ րոպե անց տղան բերման է ենթարկվել ոստիկանների կողմից, նա իջեցրել է ատրճանակը և հանձնվել։
Պարզվել է, որ կրակողը դպրոցի 15-ամյա աշակերտ է, նա զինված է եղել կիսաավտոմատ ատրճանակով, հասցրել է կրակել մի ամբողջ պահունակ և լիցքավորել։ Հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս ութը վիրավորվել։