Յուրաքանչյուր 7 օրը մեկ՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճակային կանոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ սահմանվել է, որ աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
- Հունվարի 1-ից հանրային վայրեր հնարավոր է մուտք գործել միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով
- Հայաստանում դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն
- Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստերը առաջարկում ենք ներկայացվեն 7-օրը մեկ. Անահիտ Ավանեսյան
- Իշխանության կողմից առաջացրած ՊՇՌ հետազոտությունների հերթերը բերում են վարակվածության ավելացման. Զոհրաբյան
- Հայաստանը ՊՇՌ թեստեր է ձեռք բերում 850- 3000 դրամով, իրացնում՝ 7000-20.000 դրամով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան