Ռոմանոս Պետորսյանի նախկին տեղակալն Տիգրան Սիմոնյանն է որոշում կայացրել կալանավորել Աշոտ Մինասյանին. Ագնեսա Խամոյան
«Սոչիից հետո, Բրյուսելից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է մաքրել դաշտը, այնպես, որ կարողանա մնացած տարածքներն էլ անխոչընդոտ հանձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո»,-ասուլիսում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մեկնաբանելով Աշոտ Մինասյանին կալանավորելու այսօրվա որոշումը:
Նրա կարծիքով, նույնիսկ քաղաքականությունից շատ հեռու մարդկանց համար փաստ է, որ տեղի է ունենում Սյունքի գլխատման պրոցես և նրանք խայտառակ որոշման ականատեսն եղան:
Անգամ Արմինե Մելիքսեթյանը՝ իշխանության սրտի դատավորներից մեկը, չէր համարձակվել կալանքի որոշում տալ Աշոտ Մինասյանի վերաբերյալ, բայց նրան գերազանցեց Տիգրան Սիմոնյան անունով դատավորը՝ համաձայնելով կալանավորելու որոշում տալ, այն խայտառակ որոշում է և դրա վերաբերյալ իրավաբանական հանրությունն իր կարծիքն արդեն տվել է:
Ագնեսա Խամոյանը հայտնեց, որ Տիգրան Սիմոնյանը շրջակա միկջավայրի նախարար Ռոմանոս Պետորսյանի տեղակալն է եղել ժամանակին հետո վերադարձել է դատական համակարգ և արդեն պարզ է դառնում թե ինչի համար:
«Նա եկել էր Գագիկ Ջհանգիրյանի ուղիղ ցուցումնքները կյանքի կոչելու համար, իսկ վերջինիս անձամբ ցուցում է տալիս Նիկոլ Վովայի Փաշինյանը»,-հայտնեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան