Արտավազդ Փելեշյանն այժմ գրում է 2 սցենար
Համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական գործունեությունն այս պահին ևս բուռն ընթացքի մեջ է. նա այժմ գրում է 2 սցենար՝ նախատեսված «Սև և սպիտակ երազներ» ֆիլմի և օպերային բեմադրման համար: Այս մասին ասել է Վարպետը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում զրուցակիցները խոսել են նաև Փելեշյան ռեժիսորի ֆիլմերի առանձնահատկությունների, գեղարվեստական արժեքի շուրջ՝ հիմնականում անդրադառնալով «Մենք» ֆիլմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հիշեցնենք, որ Ամստերդամում անցկացվող Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի է ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:
Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել է «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Վահրամ Դումանյանը և Արա Խզմալյանն այսօր այցելել են գեղարվեստական և վավերագրական կինոյի հսկա, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ շնորհավորելու և պատվելու Վարպետի վաստակը:
Վերջերս լույս է տեսել նաև Արտավազդ Փելեշյանի՝ մոր հիշատակին նվիրված հուշագրությունը՝ «Դու ֆիլմեր արա՛ ու լռի՛ր» գիրքը:
Վարպետը, վերհիշելով իր վաղ շրջանի գործունեությունը, պատմել է, որ դեռևս համալսարանի ավարտական շրջանում իրեն միանգամից շնորհվել է գեղարվեստական, դոկումենտալ (փաստավավերագրական) և հեռուստատեսային ֆիլմերի ռեժիսորի որակավորում, և միանգամից 3 դիպլոմ է ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Արտավազդ Փելեշյանն արժանացել է «Life achievement award» մրցանակին. «Կինոաշխրահ»
- Դոկումենտալ կինոյի ամենահեղինակավոր կինոփառատոնը կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար. kinoashkharh.am
- Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում. Kinoashkharh
- Երևանում բացվեց Արտավազդ Փելեշյանի աստղը
- «Եկավ Արտավազդ Փելեշյանը... Եկավ և աստված տա, որ չգնա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան