Լեոնարդո դի Կապրիոն 10,3 միլիոն դոլարով վաճառել է իր առանձնատունը
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն 10,3 միլիոն դոլարով վաճառել է Կալիֆոռնիայի հեղինակավոր Կարբոն-Բիչ շրջանում գտվող առանձնատունը: Այս մասին գրում է «ԳԱԶԵՏԱ»-ն, վկայակոչելով էլիտար անշարժ գույքի որոնման Mansion Global կայքին։
Առանձնատունը կառուցվել է 1950թ-ին։ Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Տան մակերեսը կազմում է 163 քառակուսի մետր։ Այն երեք ննջասենյակ ունի, որոնք կառուցված են բացվող ապակե պատուհաններով։ Տունը նաև դեպի լողափ տանող սանդուղք ունի։
Դերասանը 1998թ-ին բնակարանը գնել է 1,6 միլիոն դոլարով։ Դի Կապրիոն 2016թ-ին այն արդեն վաճառքի էր հանել, սակայն այդպես էլ չի հաջողվել կատարել գործարքը։ Այն կարողացել են վարձայալության հանձնել ամսական 25 հազար դոլարով։ Տունը կրկին վաճառքի էր հանվել 2021թ-ի սեպտեմբերին։