«Հրապարակ». Շրջակա միջավայրի փոխնախարարը շարունակո՞ւմ է զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսին շրջակա միջավայրի փոխնախարար նշանակված Գայանե Գաբրիելյանը, որը երեխայի է սպասում, երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ էր զեկուցում։ Նրան հարցրինք՝ ո՞վ է Ձեզ փոխարինելու, երբ գնաք ֆիզարձակուրդ, ո՞վ է համակարգելու այդ ոլորտը։
«Ես հույս ունեմ՝ Աստծո կամքով շատ շուտ վերադառնալ, բայց ֆիզարձակուրդի դեռ չեմ դիմել, շարունակում եմ պաշտոնավարել և նախատեսում եմ շատ շուտ վերադառնալ։ Իմ ոլորտում որևէ փոխարինող այս պահի դրությամբ չենք նախատեսում, որովհետև ես շատ շուտ եմ նախատեսում վերադառնալ, ուղղակի կարիքը չենք տեսնում, որ այդ 2-3 ամիսների համար անհրաժեշտություն կա փոխարինող գտնել»,- ասաց նա։
Գաբրիելյանը մինչև փոխնախարար նշանակվելը սիրում էր զվարճանալ «Տիկ-Տոկ»-ում՝ մանկահասակ երեխայի ձայնով հոլովակներ էր տեղադրում։ Մենք հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է։ Նա չցանկացավ մեկնաբանել։ Ի դեպ, նա բավականին արտիստիկ կերպար է՝ դերասանական շնորհքով. երեկվա քննարկման ժամանակ էլ ամեն հարցին յուրահատուկ էմոցիաներով էր արձագանքում՝ հայացքի և աչքերի խաղով ու արտահայտությամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան