«Հրապարակ». Պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի. ՄԻՊ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միակ ինստիտուտն է Հայաստանում, որն անթերի աշխատում է՝ փոխարինելով պետական մարմիններին։ Սյունիք այցելած Արման Թաթոյանը դիտարկել է սահմանամերձ հատվածի իրավիճակը և լիարժեք հաղորդագրություն հրապարակել՝ թվարկելով բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են ադրբեջանական զինուժի ներխուժման արդյունքում։
Նրա եզրակացությունն է. «Ելքը հստակ է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան